Զոհրաբ Մնացականյանը վաղը փակ հանդիպում կանցկացնի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԳ նախարար Զոհբար Մնացականյանը վաղը՝ մարտի 15-ին լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, որտեղ փակ ռեժիմով հանդիպում է տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, եթե ուզում են, որ խոսակցությունը բաց ու անկաշկանդ լինի, կարեւոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն. «Խորհրդարանական լսումն այլ գործիք է, միգուցե մի օր էլ լսումներ անենք, այնպես չի, որ դա մերժված գաղափար է: Բայց ամեն գործիք պետք է նպատակ ունենա, ինքնանպատակ չլինի: Ինքնանպատակ որեւէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողելու միջոցառում: Ես դեմ եմ եղել իմիտացիաներին»,-ասաց նա:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



