Օպերայի տարածքից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից. ԵԽԲՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամը 16.50-ին Օպերայի տարածքից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից՝/ Հ.Հ, 1976 թվականի ծնված/: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
«Տուժած քաղաքացին ստացել է հարված՝ ձախ հատվածի ստորին կողերի հատվածում, ներկա պահին գտնվում է հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



