Վարորդը մահացել է իր ծննդյան օրը․ ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, որի ծննդյան օրն էր այսօր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



