Ֆիլիպինների նախագահն ավելի քան 40 պաշտոնյաների մեղադրել է թմրավաճառության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառավարության 46 պաշտոնյաների հրապարակավ մեղադրել է թմրանյութերի առքուվաճառքի մեջ։ Նախագահը հայտնել է, որ նրանց հանդեպ քրեական հետաքննությունն է սկսվել։
«Այդ թմրամոլներին մերկացնելու իմ որոշումը հիմնված էր կառավարական գործակալությունների հանդեպ վստահության վրա, որոնք ստուգել են թմրամոլների ցուցակները»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքերով, ներքին գործերի նախարարությունը վարչական բողոք է ներկայացրել քաղաքական գործիչների դեմ։
Դուտերտեն հայտարարել է, թե ինքը ընտրություններից առաջ քաղաքական գործիչներին փնովելու նպատակ չունի, սակայն որոշել է այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխանությունները հաստատել են նրանց առնչությունը թմրամիջոցների առքուվաճառքին։



