Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Կարելի է ամբողջությամբ տրվել առօրյա գործերին և առողջության վերականգնմանը: Օրը հաջողակ է նրանց համար, ովքեր ինչ-որ օգտակար հմտության, ձեռքի աշխատանքի են տիրապետում: Շատ Խոյեր կկանգնեն ինչ-որ անսովոր առաջադրանքի առջև: Գործը հաջող կընթանա, եթե աշխատավայրում կան անհրաժեշտ բոլոր պայմանները, ոչ ոք ձեզ չի շտապեցնում և հստակ նյութական սպասումներ ունեք: Աշխատավայրում ինտրիգները և շշուկները երկար չեն տևի: Գործարարներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ եկամտի հուսալի աղբյուրների վրա:

Ցուլ

Օրը թույլ է տալիս լիարժեք տրվել ձեզ հետաքրքրող գործին: Այս պահից սկսած` Ցուլերը կարող են արագացնել իրենց անհրաժեշտ գործընթացները, սակայն` միայն իրենց հատուկ անշտապ ոճով: Հաջողակ կլինի ձեր մեկնարկը մենեջերի, գործարարի, մարզչի դերում: Վատ չեն ընթանա բոլոր նրանց գործերը, ում աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Ամոթալի մի՛ համարեք սեփական շահի վրա կենտրոնանալը: Առաջարկեք ձեր տաղանդների հստակ գինը: Մի՛ բարձրացրեք այն, սակայն ոչ մի դեպքում մի էլ իջեցրեք: Հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում կավելանա ձեր հմայքը:

Երկվորյակ

Այսօր կարելի է զբաղվել տան կամ աշխատավայրի դասավորությամբ, կարգավորել բիզնեսը, գնումներ կատարել, վճարել ծառայությունների համար: Ակտուալ է խնայողությունների և թանկարժեք իրերի երկարաժամկետ պահեստավորման հարցը: Անկախ նպատակներից` բոլոր Երկվորյակներին ամուր թիկունք է անհրաժեշտ: Վերագնահատե՛ք ձեր ֆինանսական հնարավորությունները և անշարժ գույքը: Ընտանիքում համերաշխությունը մեծապես կախված է կենցաղային հարմարավետությունից: Գործընկերային հարաբերություններում փոխըմբռնումն ապահովված է, եթե շահույթն ակնհայտ է:

Խեցգետին

Մի՛ վախեցեք ինչ-որ բան զրոյից սկսել: Այսօր Խեցգետինները հիանալի կողմնորոշվում են իրադրության մեջ և արագ հասկանում են, թե ինչպես կարելի է իրենց դրսևորել: Այսօր հաջող կլինեն գնումները: Վատ օր չէ ընկերների կամ բարեկամների հետ համատեղ նախագիծ սկսելու համար: Եթե զբաղված եք, կարող եք նրանց վստահել նյութական արժեքները և ընթացիկ գործերի ամբողջական վերահսկումը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով, հնարավոր է, պարտքով գումար կամ վարկ վերցնեք, սակայն շատ խոշոր գումար մի՛ վերցրեք: Անծանոթ մարդկանց դատեք միայն արարքներով, այլ ոչ բառերով. այժմ լավագույն պահն է` հասկանալու` ով է ձեզ ընկեր, իսկ ով` ոչ:

Առյուծ

Օրը հարմար է տնային գործերի համար: Գնումները հաջող կլինեն, եթե գումարը ծախսեք նպատակաուղղված և իրական կարիքների համար, այլ ոչ ինքնաբուխ քմահաճույքների: Չի խանգարի նաև գնահատել ձեր ամբողջ ռեսուրսները: Դա հատկապես անհրաժեշտ է այն Առյուծներին, որոնք պարտքերի մեջ են կամ ցանկանում են վարկ վերցնել: Հնարավոր է որոշակի ավանս ստանաք ձեր ընթացիկ գործերի համար: Այդ դեպքում պատրաստ եղեք արդար աշխատել և արդարացնել ձեզ վրա դրված հույսերը, սակայն ոչ մեկին թույլ մի՛ տվեք չարաշահել ձեր բարությունը և մեծահոգությունը:

Կույս

Կույսերի համար օրը բարեհաջող է: Նույնիսկ եթե սխալվեք, աստղերը կուղղեն ձեր վրիպակը կամ հնարավորություն կտան ինքնուրույն ուղղել այն: Հաջող օր է գնումներ կատարելու, նոր գործ սկսելու համար: Հնարավոր է գումարի ներհոսք արտասահմանից կամ բիզնեսի ընդլայնումից: Հակառակ սեռի ներկայացուցիչների համար կավելանա ձեր հմայքը: Ընգծե՛ք բնության կողմից տրված ձեր արժանիքները, և ձեզ դիմակայելն անհնար կլինի: Բոլոր հակասությունները հարթեք մեղմ ժպիտով:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում միայնակ գործել: Եթե բարդ իրադրության մեջ եք հայտնվել, նայե՛ք ձեր շուրջը. գուցե օգնությունն արդեն հասել է, և կան մարդիկ, ում հետ կարող եք կիսել ձեր հոգսերը: Միևնույն ժամանակ պատրաստ եղեք կիսել համատեղ աշխատանքի պտուղները: Օրը հաջող է հարկային տեսչություն, բժշկական կենտրոն, կենցաղային ծառայությունների մատուցման գրասենյակ այցելելու, ֆինանսական գործերը ճշտելու համար: Ուշադրություն դարձրեք ճիշտ սնմանը:

Կարիճ

Կարիճները կարող են սկսել համակարգված և անշտապ ընթացքն իրենց նախանշած ուղղությամբ: Որոշ պատրանքներից ստիպված կլինեք հրաժարվել, սակայն վերջնական արդյունքում այդպես ձեզ համար ավելի լավ կլինի: Գործընկերային հարաբերություններում ցանկալի է կողմնորոշվել, թե ով պետք է ներկայացնի ընդհանուր շահերը, առաջին հերթին` նյութական: Եթե աշխատանքով զբաղվածության պատճառով մոռացել եք անձնական կյանքի մասին, համապատասխան փոխհատուցում կստանաք, կամ ձեր սիրած անձնավորությունն ըմբռումով կմոտենա ձեր տարվածությանը:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների համար այսօր կարևոր թեմա է մասնագիտական որակավորումը, զբաղեցրած տեղին համապատասխանությունը: Վերադասի և գործընկերների հետ բարդ հարաբերություններն աշխատանքին չեն խանգարի: Եթե ձեր մասնագիտական համապատասխանությունը հարցականի տակ է, ժամանակն է հնարավորինս շուտ զարգացնել վարպետությունը, իսկ գործընկերների հետ ավելի խաղաղասեր լինել: Ղեկավարներին խորհուրդ է տրվում օգնականներ ընտրելիս հաշվի առնել գործնական և անձնական որակները:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ճիշտ կանեն քիչ խոսել և շատ գործել: Շատ դեպքերում ձեզանից կպահանջվի միայն պասիվ համբերություն: Ազատ ժամանակը կարող եք լրացնել հաճելի զբաղմունքներով, օրինակ` այցելել գեղեցկության սրահ, գնումներ կատարել կամ հանդիպել սիրելի էակին: Այսօր հաջող օր է ամրացնելու արտասահմանյան կապերը, ազդեցիկ մարդկանց հետ ընկերությունը: Փոխադարձ համակրանքը և սթափ դատողությունը կօգնեն ձևովորել ամուր, երկար և փոխադարձ շահավետ հարաբերություններ:

Ջրհոս

Ջրհոսները հակված են մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին: Հնարավոր է, որ ինչ-որ բան ձեզ նյարդայնացնի կամ գայթակղի: Ձեզ կարող է դուր չգալ բժշկական ախտորոշումը կամ ձեր աշխատանքին տրված գնահատականը, սակայն նույնիսկ նման դասավորվածության դեպքում հաջողություն կհասնեք, եթե դրական եք տրամադրված և չեք վախենում սպասվող դժվարություններից: Այսօր ճիշտ կլինի բացահայտել խնդրահարույց տեղերը ցանկացած համակարգում, այդ թվում` ձեր օրգանիզմում: Կարող եք զբաղվել անշարժ գույքի, հողամասերի, բնակելի կամ առևտրային տարածքների գնահատմամբ:

Ձկներ

Ձկների համար մեծ դեր է խաղում գործընկերոջ ինքնությունը: Այս կամ այն մարդու գործընկերային կամ անձնական որակները, ընդհանուր առմամբ, ճիշտ կգնահատեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ համապատասխանում է բոլոր հիմնական չափանիշներով, աչք փակեք նրա մանր թերությունների վրա: Եթե մասնակցում եք ինչ-որ մրցույթի, այսօր կարող եք չզգուշանալ լուրջ մրցակցությունից: Լավ օր է թշնամիների հետ հաշտվելու համար:

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ