Եթե կողմերը պայմանավորվեն, Արցախը կլինի բանակցային կողմ․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 15-ին անցկացրած ասուլիսում անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հարցին՝ ասելով, որ դա պետք է հակամարտության կողմերի որոշումը լինի։
«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված է լինելու բանակցություններում, ապա դա լինելու է հենց կողմերի որոշման հիման վրա, և մենք հարգելու ենք այդ որոշումը»,- ասել է Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ բազմիցս հնչեցված դիրքորոշումն է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



