Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:
Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



