Մադրիդում կողոպտել են քաղաքապետի տունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենայի տունը կողոպտել են: Հանցագործները ձերբակալված են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Սեգովիա նահանգի Սան Ռաֆայել ավանում, որտեղ 2500 մարդ է բնակվում: Երկու հանցագործ՝ կին և տղամարդ, մի քանի տուն են կողոպտել երկու թաղամասում, որոնց թվում հայտնվել էր Մադրիդի քաղաքապետի տունը:
Քաղաքապետարանի աղբյուրները նշել են, որ 75-ամյա Կարմենային աննշան վնաս է հասցվել: Գողացված իրերի մեծ մասը գտնվել է ոստիկանության կողմից:
Մանուելա Կարմենան իսպանական մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցում է 2015 թվականից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



