Անթալիայում տեղի է ունեցել Էրդողանի և Պուտինի հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քննարկված հարցերից հայտնի է միայն, որ կողմերը համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անցկացնել թուրք-ռուսական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



