Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սելտային» (տեսանյութ)
ՍՊՈՐՏ
Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հանդիպեց «Սելտային»:
Զինեդին Զիդանի վերադարձից հետո սա «սերուցքայինների» առաջին հանդիպումն էր: Մադրիդյան ակումբը շատ վստահ հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացեց Իսկոն, որը Սոլարիի օրոք շատ հաճախ նույնիսկ դուրս էր մնում թիմի հայտացուցակից: Խաղի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Գարեթ Բեյլը: Ուելսցին աչքի ընկավ 77-րդ րոպեին:
«Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակում է 54 միավոր ու երրորդ հորիզոնականում է: «Սելտան» 25 միավորով 18-րդն է:
«Ռեալ»-«Սելտա»՝ 2:0
Գոլերը՝ Իսկո (62), Բեյլ (77')
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



