Օբաման Փարիզի ողբերգության կապակցությամբ կարգադրել է խոնարհել Սպիտակ տան դրոշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ի նշան սգո Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների, կարգադրել է խոնարհել Սպիտակ տան եւ ֆեդերալ մյուս շենքերի, ինչպես նաեւ ռազմակայանների եւ արտասահմանում ամերիկյան դեսպանատների դրոշները՝: Այդ մասին, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Ի նշան 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված անիմաստ բռնարարքի զոհերի նկատմամբ հարգանքի՝ ես հորդորում եմ մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 19-ի մայրամուտը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը Սպիտակ տան եւ բոլոր համերկրային շենքերի, ռազմակայանների, ռազմանավերի, արտասահմանում ամերիկյան դեսպանատների եւ հյուպատոսարանների վրա»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



