Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում մոտ 60 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում շաբաթ տեղի ունեցած «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով, առնվազն 60 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
«Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ ակցիաների ընթացքում վիրավորվել են 42 ցուցարար, 17 ոստիկան և 1 հրշեջ»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է France Info-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` «դեղին բաճկոնների» շարժման իրականացրած ակցիաների ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 230-ի:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով` շաբաթ Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել 32 հազար 300 մարդ, ինչը 3700-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցարաների թվից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



