Վերծանվել են Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկի տվյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում հաջողությամբ վերծանվել են Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի «սև արկղերից» մեկի տվյալները: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ` հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի անվտանգության և հետաքննության ֆրանսիական բյուրոյին:
Աղբյուրի հաղորդմամբ` Բյուրում «սև արկղերի» ձայնագրությունները չեն լսել, դրանք ուղարկվել են Եթովպիա` հետաքննության համար:
Նշվում է, որ Boeing 737 MAX 8 ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննությունը կշարունակվի կիրակի` մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 MAX 8 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էր 157 մարդ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



