Առաջիկա օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից. Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են բոլորի շահերից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը հայտնել էր ՀՀ ներթափանցող սառը օդային ճակատի մասին, ինչի հետևանքով առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի և կգրանցվեն տեղումներ:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



