Հայտնի է դարձել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչի անունը. RTL
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRTL ֆրանսիական ռադիոն հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի արմատական Աբդելհամիդ Աբաուդն է եղել։
Հետաքննության տվյալներով՝ Աբաուդը ֆինանսավորել եւ կազմակերպել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները։ Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետության» ամենաակտիվ զինյալներից մեկը, փոխանցում է Gazeta-ն։
Աբաուդի անունն արդեն հայտնվել էր Բելգիայում կազմակերպվող ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում։ Բացի այդ, նա այն ահաբեկիչների թվում էր, որոնց տարվա սկզբին հետապնդում էին Հունաստանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան ձերբակալել էին։
Հաղորդվում է, որ հենց Հունաստանով է Եվրոպա մտել սիրիացի ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



