Սյունիքում ձյուն է տեղում. Տիգրանաշենի ոլորաններում բուք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ եւ Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում՝ մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



