Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Պրոցեսը շարունակական է եւ աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» 2018 թվականի վերջերին տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը գազը գնելու է հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 139 հազար դրամ է (շուրջ 290 դոլար)։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



