Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Արմավիրի մարզպետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



