Ինչպես պատրաստել պանիր տնային պայմաններում. 2լ. կաթից կարող ենք ստանալ 1կգ պանիր
ԼԱՅՖՄեզ անհրաժեշտ չեն ֆերմենտներ,այս դեպքում կարելի է 2լ. կաթից ստանալ 1կգ պանիր:

Այսօր մենք կպատմենք տնային պայմաններում պանիր ստանալու բաղադրատոմսը:Այն կարելի է ուտել պատրաստելուց արդեն 4 ժամ հետո:
Բաղադրատոմս
- 2լ. կաթ
- 1,5-2ճ.գ. աղ
- 400գ թթվասեր
- 6 հատ ձու
- 200գ կեֆիր
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնել կաթը,եռացնել աղով:
- Եթե սիրում եք անալի պանիր,ապա աղը պետք է քիչ ավելացնել:
- Մինչ կաթը եռա,հարել ձվերը:
- Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասեր և հարած ձվերը՝անդադար խառնելով,եռացնել 5-6 րոպե:
- Պետք է տեսնել,թե ինչպես է առաջանում կաթնաշոռ և առանձնանում է շիճուկը:
- Կաթսայի վրա դնել քամիչ,վրան անցկացնել 4 շերտով մառլյա և լցնել ստացված զանգվածը քամիչի վրա:
- Պետք է ամբողջ շիճուկը թափվի:
- Ծածկել պանիրը մառլյայով:
- Դնել 1կգ-անոց ծանրոցի տակ:
- 4 ժամ անց պանիրը պատրաստ կլինի,պետք է հանել ծանրոցը:
- Թողնել հանգստանա մի քանի ժամ սառնարանում:
- Կաթի մեջ կարելի է ավելացնել նաև 200գ կեֆիր,այդ դեպքում պանիրն ավելի նուրբ է լինում:
- Եթե ավելի պինդ պանիր է պետքմապա ծանրոցն ավելի ծանր պետք է լինի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



