Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց երիտասարդ տղա է տեղափոխվել. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 23-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



