Թեհրանի օդանավակայանում 100 ուղևորով ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի պահին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանի «Մեհրաբաթ» միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Գործակալության տեղեկություններով՝ ինքնաթիռի 100 ուղևորին էլ տարհանել են: Նրանք անվնաս են: Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները:
Աղբյուրի տվյալներով՝ կրակը բռնկվել է վայրէջքի պահին, երբ օդանավի շասիներից մեկը հարկ եղածի պես չի բացվել, այնուհետև իրավիճակը կարգավորվել է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



