Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն»

ԲԼՈԳ

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ս/թ. մարտի 15-ին որոշեց Ռ. Քոչարյանի վերաբերյալ ընտրված կալանավորումը երկարացնել ևս երկու ամսով, ինչպես երևում է, դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի, մինչդեռ յուրաքանչյուր դատական ակտ պետք է լինի պատճառաբանված ու հիմնավոր, օբյեկտիվ ու անաչառ ամեն դիտորդի աչքերում։

Մինչ այս կալանավորումը փոխելու պաշտպանական թիմի միջնորդությունները մերժելով՝ դատարանը որպես կալանքի հիմք՝ հիմնավոր էր համարում վարույթն իրականացնողի այն պնդումները, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի կամ կխուսափի քննությունից, մինչդեռ փաստերը խոսում են տրամագծորեն հակառակի մասին։

Այսպիսով՝

  1. Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով Հայաստանից դուրս, ինքնակամ ներկայացել է քննությանը։
  2. Ազատության մեջ լինելով անցած տարվա օգոստոսի 13-ից՝ քննությանը խոչընդոտող որևէ քայլ չի կատարել։
  3. Տեղեկանալով իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվելու մասին՝ ինքնակամ ներկայացել է Երևան֊Կենտրոն ՔԿՀ՝ այդ կերպ ևս ցույց տալով, որ միայն արդարացի դատաքննության մեխանիզմներով է հասնելու իր իրավունքների վերականգմանը և նպատակ չունի խոչընդոտել կամ խուսափել քննությունից։

Ուշագրավն այն է, որ վերոհիշյալի հետ համակարծիք է մեղադրանքի կողմը ևս, այնինչ շարունակաբար աբսուրդի ժանրի կանոներով մեկնաբանում է, թե Նախագահ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը չկալանավորվելու համար։

Հարկ եմ համարում նշել նաև, որ այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, ըստ էության կատարված են քննչական֊դատավարական բոլոր գործողություններն, արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր այն ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի կողմի էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման իմաստով, հարցաքննված են բոլոր վկաները, Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ պատկերացնենք էլ, որ նույնիսկ ցանկանա խոչընդոտել քննությանն, անգամ տեսականորեն դա չի կարողանա անել, սակայն մեղադրանքի կողմը նման հիմնավորմամբ դարձյալ միջնորդում է կալանքի ժամկետը երկարացնել, իսկ դատարանը՝ բավարարում։

«Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմնավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է», ասված է Նախագահ Քոչարյանի փաստաբանների հաղորդագրության մեջ։

Ըստ փաստաբանների՝ դատարանն անգամ քննության չի առել իրենց ներկայացրած ապացույցներն ու առարկությունները։ Դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին, մասնավորապես՝

  1. Արտակարգ դրության հրամանագրի ստորագրման հետ կապված հիմնավորումներին։
  2. Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, թեև օրենքի տառի հստակ պահանջն է, որ վերջինս անձեռնմխելի է, և որ այս փուլում անձեռնմխելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
  3. Առկա չէ անդրադարձ նաև այն խնդրին, որ քրեական դատավարության կոպտագույն խախտում է անձին մեղսագրել ենթադրյալ արարք, որը կատարման պահին որպես այդպիսին քրեական օրենքով սահմանված չի էլ եղել։
  4. Դատարանը չի անդրադարձել կարևորագույն այն խնդրին, որ տվյալ նորմին հետադարձ ուժ տալն ինքնին հակասում է իրավունքի տրամաբանությանը։
  5. Վերջապես որևէ անդրադարձ չկա այն հարցին, որ որևէ անձ ցուցմունք չի տվել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Եվ ուրեմն որո՞նք են կալանքի հիմքերը, պայմանները, որո՞նք են դրանց՝ գործում եղած փաստական հիմնավորումները։

Նման պայմաններում անհասկանալի է՝ ինչու՞ է դատարանն անտեսել է վերը շարադրյալն ու տուրք տվել մեղադրանքի կողմի հիմնավորում կոչված զավեշտալի ենթադրություններին։

Ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ առկա է ընդգծված վերաբերմունք՝ հրահանգ, պատվեր, իրավաքաղաքական հետապնդման, վենդետայի իրականցում, բայցևայնպես իրավակիրառը չի կարողանում իրապես կամք դրսևորել ու վերջապես դուրս գալ աբսուրդային ու զավեշտալի իրավիճակից, որում հայտնվել է։ Ցավալին այն է, որ այս ամենը լոկ դատավորների, քննիչների ու դատախազների վերաբերմունքը չէ։ Այդ անձինք ամենօրյա ռեժիմով հանդիպում են քրեադատավարական նման իրավիճակների, ներկայացնում ու քննության են առնում կալանավորման բազմաթիվ միջնորդություններ և միամտություն կլինի կարծել, թե բոլորն են դիլետանտ ու չեն տեսնում ոչ միայն կալանքի հիմքերի բացակայությունը, այլև հաճույքով իրականացնում են դատավարական խայտառակ խախտումներ՝ իրականում սա առնվազն պետության ղեկավարի վերաբերմունքն է, որը դրսևորվել է օրինակ հրապարակված երկու գաղտնալսումներում, որոնցից ակնհայտ է դառնում մեկ բան՝《Քոչարյանի կալանքը ուզես չուզես, պետք է տաս》խայտառակ տրամաբանությունն առկա է ու շարունակում է գործել։

Հանուն արդարության պետք է նշել, որ այս ամբողջ ընթացքում միայն մեկ դատավոր է ունեցել այնքան կամք ու քաջություն, որ չի տրվել տարատեսակ հրահանգների, շանտաժների, հարձակումների, հակառակը՝ ենթարկվել է բացառապես օրենքի պահանջին՝ արդարացիորեն ազատ արձակելով Նախագահ Քոչարյանին։

Ռ. Քոչարյանի կալանավորումը սովորական քրեական գործ չէ, սա այն եզակի դեպքերից է, երբ մենք ուղղակիորեն առնչվում ենք պետության ղեկավարի ինստիտուտի հետ, ուստի նախևառաջ հենց պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն, այլապես ինչպե՞ս կարելի է նախկին Նախագահին ինքնանպատակ, ապօրինի կերպով պահել կալանավորված։

Ցավալի է, որ ՀՀ Դատարանը կարող է Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահին կալանավորել առանց վերջինիս պաշտպանների փաստարկներն ու հակադարձումները լսելու, քննության առարկա դարձնելու՝ արհամարհելով իրավական ու բարոյական նորմերը։ Դատարանն այս իրավական խայտառակության համատեքստում որևէ կերպ չի անդրադառնում հիմնավոր կասկածի էությանը նույնիսկ, թեպետ հիմնավոր կասկածը կալանքի առաջնային ու գլխավոր պայմանն է։ Կարծում եմ՝ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից երևում է, թե ինչ ծաղրական ու քամահրական նշանակություն ունի հիմնավոր կասկած եզրույթը վերջիններիս համար։

Հ․Գ․Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը պատասխանելով մարտի մեկի գործի բացահայտված լինելու վերաբերյալ հարցին՝ պատասխանել է՝ թե, պարզվել է, որ պարկուճներ են փոխվել և ուրեմն գործը բացահայտված է։ Այս կապակցությամբ ցանկանում եմ վարչապետ Փաշինյանին հիշեցնել, որ գործը ջուր է, բացի այդ ցանկանում եմ, որ վերջինս նաև չմոռանա, թե ինչպես էր կոկորդ պատառոտելով ի լուր համայն հայության ու աշխարհի բղավում, որ մարտի 1֊ը բացահայտված է ամբողջապես, ամբողջ ծավալով։ Իսկ գուցե վարչապետը գիտակցի՞, որ ամբողջ ծավալով բացահայտում ասելով ՀՀ քաղաքացուն ամենից առաջ հետաքրքրում է մեկ բան՝ ովքե՞ր են սպանել այդ տասը զոհերին, ինչու՞ մահացան այդ մարդիկ ու ինչու՞ տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Մինչդեռ վարչապետը շարունակում է քամահրել զոհերի հիշատակը, նրանց մահն օգտագործում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ու շարունակաբար ստում, թե գործը, որն հստ իրեն՝ ջուր է, ամբողջապես բացահայտված է։ Ինչևէ, չկենտրոնանանք պարկուճների փոփոխման կամ նմանատիպ այլ՝ խելագարության աստիճանը գերազանցող անմիտ վարկածների աբսուրդային լինելու վրա ու պարզ հարց ուղղենք՝ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ, ինչու՞ է հիմա կալանավորված, որո՞նք են նրան մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Եփրիկյանը։

«Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է