Իրաքում ուղևորներով գերբեռնված լաստանավ է խորտակվել, կա առնվազն 40 զոհ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում Տիգրիս գետով նավարկող լաստանավ է խորտակվել, զոհվել է առնվազն 40 մարդ, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ լաստանավը գերբեռնված է եղել ուղևորներով:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում: Մոսուլի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Հյուամ Հալիլը նշել է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է ջրից ողջ դուրս բերել 12 մարդու: Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



