Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թրամփի խորհրդականը Թայվանին կոչ է արել կործանիչների ձեռքբերման պաշտոնական հայց ներկայացնել, որն էլ արվել է այս ամիս։ Ցանկացած նման հայց պետք է վերածվի պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի պաշտոնական առաջարկության, այդ ժամանակ Կոնգրեսը 30 օր կունենա որոշելու՝ հավանություն տա՞, թե՞ ոչ։
Բարաք Օբամայի վարչակազմը մերժել էր Թայվանի նման հայցը նոր ինքնաթիռների հետ կապված՝ համաձայնելով 2011 թվականին արդիականացնել կղզու գոյություն ունեցող օդատորմիղը։



