Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում․ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲյուջեով 2019թ․ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ աշխատավարձների բարձրացումը 5000 եւ նույնիսկ 1000 դրամով լուրջ բեռ կդառնա պետական բյուջեի համար։



