Ֆրանսիայում սկսել են քաղաքապետարաններից զանգվածաբար գողանալ Մակրոնի դիմանկարները․ Parisien
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրով մեկ մի քանի քաղաքապետարաններից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարների բազմաթիվ գողություններ են գրանցվել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես հայտնել է La Parisien թերթը, իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել գողացված իրերը։
Թերթի տեղեկատվությամբ, երիտասարդ մարդիկ, երբեմն դեղին լուսարձակող ժիլետներով, ազատ մտնում են վարչական շենքեր կամ ամուսնության սրահներ, որտեղից անարգել տանում են դիմանկարները։ Նրանց գործողություններից տուժել են Փարիզի քաղաքային մի քանի գրասենյակներ, ինչպես նաեւ Լիոնի, Բիարիցի, Յուստարիցի եւ այլ քաղաքապետարաններ։
Այս ակցիայի հետեւում կանգնած են բնապահպանական շարժումների ակտիվիստները, որոնք նման կերպ փորձում են ուշադրություն հրավիրել «կլիմայի փոփոխությունները կանխելու հարցում իշխանությունների անգործության վրա»։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



