Ինքնասպանություն Երեւանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 20-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին եղել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա այդ զենքով ինքնասպան է եղել:
Ըստ աղբյուրի՝ զենքը օրինական է, և Դ. Մ.-ն այսօր էր այն ստացել, իսկ ինքնասպանության պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը․ նա ունեցել է քաղցկեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



