Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր Հա­յաս­տա­նի «նո­յեմ­բե­րի 7»-ը

ՎԻԴԵՈ

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ասում է՝ Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ։ Հեղափոխության ֆետիշացումը նոր իշխանության ներկայացուցիչների հիմնական զբաղմունքներից մեկն է։ Ասենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ եվրոպական մայրաքաղաքներում, խոսել է հայկական հեղափոխության բացառիկության մասին։ Իհարկե, տվյալ դեպքում՝ բացառիկության որևէ հատկանիշ չի նշվում՝ բացի նրանից, որ հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Կամ՝ չենք մոռացել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայել յանը հեղափոխությունն ավելի կարևոր համարեց, քան Արցախյան պատերազմը, ինչի հետևանքով խոր հակադրություն առաջացավ Հայաստանի ու Արցախի կառավարող շրջանակների միջև։ Հիմա հերթը Արայիկ Հարությունյանինն է, ով փաստորեն պառակտում է Հայաստանի քաղաքացիներին, որոնց մի զգալի մասը եթե նույնիսկ մասնակցել է հեղափոխությանը, հազիվ թե համաձայն է ֆետիշացմանն ընդհանրապես։ Էլ չենք խոսում նրանց մասին, որոնք ի սկզբանե չեն հավատացել այս մարդկանց, կամ ուղղակի ժամանակի ընթացքում հիասթափվել են: Ի դեպ, կրթության նախարարի համար անկախության տոնից հետո ամենակարևորը պետք է լիներ, օրինակ, Ուսուցչի օրը։ Սակայն սա ընկալման հարց է, որը չի մտնում մեր դիտարկման առաջնահերթությունների մեջ։ Թերևս Նիկոլ Փաշինյանը փորձել է «խմբագրել» իր խանդավառված կուսակիցներին, մանավանդ հասարակությունն այնքան էլ ոգևորված չէ Քաղաքացու օրը տոնացույցում ընդգրկելու գաղափարով։ Նա նշել է, որ Քաղաքացու օրը ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը։ «Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաև հանրային, համացանցային քննարկումների արդյունքում», - գրել է վարչապետը։ Փաշինյանի գրառման մեջ ուշագրավ երկու կարևոր հանգամանք կա։ Առաջինն ակամա խոստովանությունն է, որ հռչակված տոնն ավելի շատ ասոցացվում է գործող իշխանության, քան հասարակության հետ, պատկերավոր ասած՝ նոր իշխանության «նոյեմբերի 7»-ն է։ Ու սա բնական է, որովհետև հեղափոխության արդյունքները տակավին չեն կապիտալիզացվել որպես հասարակության բարեկեցիկ կյանք։ Հենց սրա համար ենք պնդում, որ հեղափոխության պատմականության արժևորմամբ պետք է զբաղվեր գոնե հաջորդ կառավարությունը, որն ուղղակիորեն հեղափոխության ծնունդ չէ։ Ուկրաինացիները 2014-ին նույնպես ոգևորված էին իրենց հեղափոխությամբ ու նախագահ ընտրեցին միանգամայն օրինական ընտրություններում, սակայն հիմա Պորոշենկոյի հեղափոխական իշխանությունն աշխարհում ռեկորդակիր է ցածր վարկանիշի գծով՝ ընդամենը 9 տոկոս։ Սակայն հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանությունները սահմանել են տոնը, հետո նոր միայն մտածում են դրա բովանդակության մասին՝ առաջարկելով համացանցային քննարկումներ։ Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Քաղաքացու օրն ընդամենը PR ակցիա է, որի մասին մեր քաղաքացիների մեծ մասը կմոռանա արդեն առաջիկա տարիներին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը