Գիտնականները սովորել են արյան կաթիլով որոշել քաղցկեղային ուռուցքի առկայությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականների միջազգային խումբն ստեղծել Է նոր թեստ, որը թույլ Է տալիս արյան մեկ կաթիլով գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ որոշել մարդու օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի առկայությունը: Այդ մասին, ասված Է Cancer Cell-ում հրապարակված հոդվածում:
Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների մասնագետները թեստ են ստեղծել թրոմբոցիտների ռիբոնուկլեինային թթվի (ՌՆԹ) անալիզի հիման վրա՝ քաղցկեղի հայտնաբերման եւ դասակարգման համար: Արյան նմուշ վերցնելով 283 մարդուց՝ գիտնականները թեստի միջոցով տարբեր ձեւերի քաղցկեղ են հայտնաբերել 228 հոգու մոտ:
Կլինիկական անալիզների հետ գիտական տվյալների համեմատումը ցույց Է տվել, որ նոր թեստի ճշգրտությունը կազմում Է 96 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



