«Սիրո խոստովանություն Երևանին» ներկայացման պրեմիերան և ներկա հայտնի հյուրերը
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
«Սիրո խոստավանություն Երևանին», այսպես էր կոչվում Երևանի Կամերային թատրոնի նոր ներկայացնում, որը շաբաթը օրը ներկայացրեցին հանդիսատեսի դատին: Ներկայացման մեջ իրենց մասնակցությունն ունեն դերասաններ՝ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Անի Լուպեն, Վահե Զիրոյանը և Հասմիկ Դանիելյանը, իսկ սցենարը Արա Երնջակյանին է: Blognews.am-ն ներկա էր պրեմիերային, ինչպես նաև ներկա էին հայտնի հյուրեր՝ Քրիստինե Պեպելյանը մայրիկի հետ, դիզայներ Դիանա Շատվերյանն ամուսնու հետ, Թաթա Սիմոնյանը, դիզայներ Լիլիթ Մարգարյանն՝ ամուսնու Գրիգոր Նազարյանի հետ:
«Ներկայացումը մեր քաղաքի և մեր մասին է, մեր ապրումների մասին: Ինձ համար հայտնություն է այս ներկայացումը, որ շատերը հուզվում են, թեպետ ներկայացման ընթացքում տխուր բաների մասին չենք խոսում, այն ավելի շատ ուրախ ներկայացում է: Գիտեք հիշալի է, որ շատ ենք սիրում մեր Երևանը, և ամեն անգամ այս ներկայացումը նայելով՝ մարդիկ բավականին հիշելու առիթներ կունենան: Մի քիչ դա նաև դերասաններից էլ է գալիս, ովքեր շատ նվիրված են խաղում: Ես շատ ուրախ եմ, որ դերասանական կազմն էլ բավականին ոգևորված է»,-նշում է պարող Երնջակյանը:
Առաջին անգամ նայելով գլխավոր փորձը՝ պարոն Երնջակյանը մի քանի շտկումներ է արել. «Ես ներկայացումից առաջ փորքիկ շտկումներ եմ արել և հուսով եմ՝ դերասանները չեն խառնվի իրար: Կան հատվածներ, որոնք ժամանակի ընթացքում հանվել են, բայց նյութն այնքան շատ է, որ այս ներկայացումը կարող է որոշ փոփոխությունների ենթարկվի»:
Շարուանկությունն այստեղ:



