Ադրբեջանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայթյունը որոտացել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող բնակելի շենքում. տուժել է 4 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԻՆ-ին:
«Ադրբեջանի Գաբալինյան շրջանում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքի հետեւանքով տուժել է չորս մարդ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը որոտացել է չորսհարկանի շենքի նկուղում կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով»,-հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի հատակը, իսկ պատերին առաջացել են ճաքեր:
«Հրդեհ չի բռնկվել: Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն»,-պարզաբանում է նախարարությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



