ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Գառնիկ Մկրտչյանը Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև թիվ 52 հասցեի շինության պատին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները:
Ըստ աղբյուրի՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



