Բոտսվանայի բնակիչը տիկնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով բախվել է իր տանն ու զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոտսվանայի բնակիչը մասնավոր ինքնաթիռով բախվել է իր տանը՝ նպատակ ունենալով սպանել իր տիկնոջը վեճից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Eyewitness News պորտալին:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ ամուսինների միջեւ կոնֆլիկտը ծագել էր ապագա զավակի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել իր տիկնոջ նկատմամբ, ինչի համար հյուրերը խնդրել են նրան հեռանալ:
Այնուհետեւ տղամարդը զանգահարել էր իր ընկերոջը տեղեկանալու համար, թե որտեղ է իր կինը: Ընկերոջ համար դա կասկածելի էր, եւ նա խնդրել էր բոլոր հյուրերին լքել տունը, որին որոշ ժամանակ անց բախվել էր ինքնաթիռը:
Վթարի հետեւանքով զոհվել է միայն օդաչուն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



