Երևանում դանակի հարվածներ ստացած 3 երիտասարդ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Shamshyan.com-ի տեղեկություներով` քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:
Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



