Ռուս զինվորականները 35 տոննա բեռով ժամանել են Վենեսուելա. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինծառայողներին և 35 տոննա բեռ տեղափոխող Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասին սպասարկող Մայկետիա միջազգային օդանավակայան:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, խոսքը 99 զինվորականի մասին է, որոնց ղեկավարը ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության կազմակերպչական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վասիլի Տոնկոշկուրովն է: Նրանց դիմավորել են Վենեսուելայի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Էդգար Կոլինա Ռեյեսը և Կարակասում ՌԴ դիվանագիտական առաքելության անդամները:
Վենեսուելական աղբյուրի տվյալներով՝ դեպի Վենեսուելա ճանապարհին օդանավերը երկու կանգառ են կատարել՝ Դամասկոսում և Դաքարում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



