ԱՄՆ Պետդեպն ստուգումներ է իրականացնում «Ազատությունում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթը հավաստի աղբյուրից պարզել է, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ԱՄՆ Պետդեպը ստուգումներ է անցկացնում «Ազատություն» ռադիոկայանում: Դեռևս պարզ չէ՝ դրանք ուղղակի ընթացիկ ստուգումնե՞ր են, զուտ աուդի՞տ, թե՞ ինչ-որ արտահերթ ստուգումներ: Քանի որ ռադիոկայանը ֆինանսավորվում է Պետդեպի միջոցներով՝ ԱՄՆ-ի պետբյուջեից, նման ստուգումներ անցկացնելը նորմալ է համարվում, ուղղակի, որպես կանոն, միշտ եղել են զուտ փաստաթղթային ստուգումներ, շատ հազվադեպ երևույթ է, որ ստուգումները կազմակերպվում են տեղում: Այս ստուգումներն անցկացվում են հատուկ ինսպեկցիայով, որը ժամանել է ԱՄՆ-ից: Ի դեպ, չի բացառվում, որ հենց այդ պատճառով է վերջին օրերին համեմատաբար հավասարակշռված լուսաբանում ընթանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



