Ոսկու շուկայից գնել է կեղծ ոսկու ձուլակտոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 23-ին, ժամը 14.10-ին ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու շուկայում անհայտ անձից գնել է 100 գրամ ոսկու ձուլակտոր, սակայն նույն օրը պարզվել է, որ այն ոսկի չէ. անհայտ անձը խաբեությամբ տիրացել է գումարին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1985 թ. ծնված Հասմիկ Բ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



