Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ

ԲԼՈԳ

Past.am

Հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Զավենի առողջական վիճակի հետ կապված: Հիշեցնենք, որդրանից առաջ, ի պատասխան ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկման, որ Գրիգորյանը «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել», առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել, թե «Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ»։ Նա ներկայացրել էր նաև մի քանի փաստաթղթեր: Եվ ահա, Եգորյանը ներկայացրել է ուշագրավ փաստեր ողջ գործընթացի վերաբերյալ.

«Ամբողջ նախապատմությանը չեմ ներկայացնում, քանի որ առանձին հրապարակումներում անհրաժեշտ մանրամասներով դրանց արդեն անդրադարձել եմ:

Ոտքի բազմաբեկոր վնասվածքի կապակցությամբ երկրորդ վիրահատությունից հետո (այն անհրաժեշտ էր, քանի որ տարբեր նեղ մասնագետների կարծիքով Զավենի ոտքին տեղադրվել էր սխալ սարք, որը չէր ապահովել կոտրված ոսկրերի սերտաճումը) այս տարվա փետրվարին Զավենին մտահոգություն պատճառեց տեղադրված սարքի շյուղերից թարախային արտադրությունը, որի կապակցությամբ նրան նշանակվեց եռօրյա հակաբիոտիկային կուրս, առանց որևէ հետազոտության՝ ոչ մինչև նշանակումը, ոչ դրանից հետո:

Սկսած առաջին վիրահատությունից Զավենը գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել է ցավազրկող դեղորայք (կապված ոտքի սաստիկ ցավերի հետ), առանց դրա կապակցությամբ հնարավոր ռիսկերի գնահատման և մտահոգության․նրան բուժող բժիշկները միայն այդ լուծումն են առաջարկում:

Փետրվարի վերջին (փետրվարի 21-22) Զավենի առողջական վիճակը վատացավ: Ապա դիմեցինք տարածքային պոլիկլինիկա, համապատասխան բուժաշխատակիցները գնահատեցին դա որպես սովորական մրսածություն կամ հարբուխ: Զավենի վիճակը գնալով վատանում էր և փետրվարի վերջին օրերից սկսվեցին սաստիկ ցավեր որովայնի հատվածում, որոնց կապակցությամբ չէին օգնում նույնիսկ ցավազրկողները: Զավենը սկսեց դիմել շտապօգնության (փետրվարի 27-28)՝ գրեթե ամեն օր կանչ տալով, սակայն ապարդյուն:

01.03.2019թ. հերթական անգամ շտապ բուժօգնության դիմելուց հետո նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորչի» անվան հիվանդանոց, որտեղ սակայն վիրաբուժի զննության, սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների արդյունքում հայտնել են, որ Զավենի մոտ չկան տվյալ հիվանդանոցում հոսպիտալիզացվելու ցուցիչներ: Նշեմ, որ հետազոտությունները «բնականաբար ըստ կարգի» չտրամադրվեցին Զավենին (շատ հիվանդանոցներ մինչ օրս հավատալիք ունեն առ այն, որ հիվանդի փաստաթղթերը իրենց սեփականությունն են):

04.03.2019թ. Զավենը հոսպիտալիզացվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն որոշ հետազոտություններից հետո 05.03.2019թ. մեզ հայտնել են, որ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգ մասնագետների:

Այնուհետև դիմել ենք «Միքայելյանի» ավան բժշկական կենտրոն գաստրոէնտերոլոգ մասնագետների, իրականացվել է հետազոտություն, հայտնաբերվել են աղեստամոքսային որոշ խնդիրներ, սակայն բժիշկը հայտնել է, որ այն ցավային համախտանիշը, որն առկա է, այլ պատճառ ունի:

Դրանից հետո կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը, որի պատասխանի համաձայն՝ հայտնաբերվել է երիկամի բորբոքում (պինելոնեֆրիտ), ինչից հետո դիմել ենք համապատասխան մասնագետի «Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնում, սակայն մասնագետի (ուրոլոգ) գնահատմամբ թեև առկա է եղել երիկամի բորբոքում ցավային համախտանիշը, այն այլ պատճառներ ունի:

Դիմել ենք նաև Զավենին ժամանակին բուժած օնկոլոգ մասնագետին, որը հիմնվելով նախկին հետազոտությունների վրա՝ հայտնել է, որ քիչ հավանական է որ առկա ցավային համախտանիշը պայմանավորված լինի Զավենի մոտ նախկինում արձանագրված լեյկոզ հիվանդությամբ:

Բազմաթիվ բժիշկների, այդ թվում՝ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքում, հաշվի առնելով այն, որ անթույլատրելի է այնպիսի իրավիճակը, երբ հիվանդի մոտ մի շարք բուժկենտրոններ այցելություններից հետո չի ախտորոշվում առողջական խնդիրը կամ խնդիրները, ի վերջո փաստվել է, որ անհրաժեշտ է տարբեր նեղ մասնագետների կոնսիլիում և լիարժեք հետազոտություն պարզելու համար Զավենի մոտ առկա առողջական խնդիրները և սուր ցավերի պատճառը, որոնց կապակցությամբ նա անընդհատ ստացել է ուժեղ ցավազրկողներ:

11.03.2019թ. դիմել ենք «Ավագյան» բժշկական կենտրոն, որտեղ մի անվանի մասնագետ տրամադրել է խորհրդատվություն, որի համաձայն՝ Զավենի մոտ առկա է ձախ երիկամի սուր բորբոքում, անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում և համապատասխան հետազոտություններ 24 ժամվա ընթացքում որոշելու համար վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:

Այս բոլոր գործընթացները հնարավոր է եղել ապահովել անասելի դժվարությունների և Զավենի արժանապատվության գնով (վստահ եմ, որ շատ դեպքերում այլոց համար դա շատ ավելի ծանր գործընթաց է և շատ ավելի մեծ տառապանքներ է պահանջում):

Զավենը ունի նաև իր ծանր հիվանդությամբ պայմանավորված հաշմանդամություն, և պետք է նաև այդ կապակցությամբ ստանա համապատասխան վերաբերմունք:

Հատուկ պետք է նշեմ, որ Զավենի առողջական խնդիրների լուծման հարցում ստացել ենք առողջապահության նախարարության աջակցությունը, առանց որի, վստահ եմ, որ շատ ավելի ծանր և նվաստացուցիչ կլիներ բուժման գործընթացը, սակայն չնայած դրան, գրեթե ամեն օր Զավենին կանգնեցրել են ընթացիկ տարբեր ֆինանսական հարցերի լուծման առջև բուժումը չշարունակելու «սպառնալիքով», սկսած ամենամանր հարցերից՝ օրինակ ինչ-որ դեղորայք գնելը կամ պալատի փողը և այլն (թեև այսօրինակ հարցերը պետք է լուծվեն հիվանդանոցների կողմից, հատկապես, երբ խոսքը գնում է պետպատվերի շրջանակներոմ բուժման մասին): Հիշյալ յուրաքանչյուր հարցի լուծման համար անհրաժեշտ են եղել ժամերով քննարկումներ և բանակցություններ առողջապահության նախարարության ներկայացուցիչների և տարբեր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ և շատ դեպքերում առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ համաձայնություններից և պայմանավորվածություններից հետո մենք կրկին բախվել ենք տեղում հարցի լուծման անհնարինության: Օրինակ «Ավագյան» բժշկական կենտրոնում Զավենի, ըստ իրենց իսկ բժշկի ցուցման հոսպիտալացնելուց հետո, չնայած մեկ օր տևած բազմակողմ քննարկումների, համաձայնեցումների և երաշխիքների, որ Զավենի համար կտրամադրվի պետպատվեր, բժիշկը հանձնարարել է իր օգնականին հաջորդ առավոտյան տառացիորեն «սիկտիր» անել նրան: Նշեմ նաև, որ այս կենտրոնում ևս Զավենին նշանակված հակաբիոտիկները չեն տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից, այլ գնվել են նրա մի քանի ընկերների համատեղ ուժերով: Այդտեղ գտնվելու ընթացքում Զավենին նույնիսկ սնունդ չի տրամադրվել:

Այս ամենը չհաշված, մենք շնորհակալ ենք առողջապահության նախարարությանն աջակցության համար:

Այնուհետև փետրվարի 12-ի առավոտյան, երբ բժշկի հրահանգն /»սիկտիր անելու»/ ի կատար է ածվել, երկարատև քննարկումներից և բանակցություններից հետո ի վերջո նույն օրը երեկոյան հաջողվեց Զավենին հոսպիտալացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում, որպեսզի նա ստանա իր այդ պահին նշանակված հնգօրյա բուժումը: Այս կապակցությամբ շնորհակալ ենք նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինությանը և անձնակազմին Զավենի նկատմամբ հատուկ հոգատար վերաբերմունքի համար:

Հատուկ նշեմ, որ առողջապահության նախարարությունից խորհուրդ տվեցին, որ Զավենին տեղափոխենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ու մի քանի ժամ սպասեցինք, որպեսզի Զավենին տեղավորեն, քանի որ պրոֆիլային բաժանմունքներում տեղ չկար:

Բնականաբար այդ ամբողջ ընթացքում Զավենը ստիպված էր լսել տարբեր մակարդակի աշխատակիցների մուննաթն այն կապակցությամբ, որ ում ասես ուղարկում են ստեղ, «լավ էլ գիտեն որ տեղ չկա», իսկ Զավենի չնչին նկատառումներն այն մասին, որ օրինակ ըստ նշանակման նա պետք է դեղորայք ստանա ներերակային եղանակով 40 րոպեից և խնդրում է արագացնել գործընթացը հանդիպում էին «դուրդ չի գալիս գնա ուրիշ հիվանդանոց» սաստող հակադարձումներին: Ինչ-որ պահի նաև առաջարկվեց Զավենին տեղավորել այլ բաժանմունքում, սակայն երաշխավորելով որ ուրոլոգիայի բաժանմունքի բժիշկները նրան պատշաճ կհսկեն: Ի վերջո այս ամենի անտանելիությունից հետո և երկար ու ձիգ բանակցություններից հետո (արդեն առողջապահության նախարարության ավելի բարձրաստիճան պաշտոնյաի հետ) Զավենին ընդունեցին «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Ի վերջո հրավիրվեց կոնսիլիում մարտի 15-ին, որի եզրակացությունը դեռ չենք ստացել, թեև ինչպես մեզ բանավոր հայտնեցին նրա երիկամի հետ կապված լուրջ խնդիր չկա:

Այնուհետև մեր պնդմամբ Զավենը հանձնել է ոսկրածուծի հետազոտություն և պարզվել է, որ նրա մոտ կրկին սկսվել է լեյկոզ, ինչի կապակցությամբ նրան տեղափոխեցինք «Յոլյանի» անվան բժշկական կենտրոն: Կրկին երկար ու ձիգ բանակցություններ պետպատվերի հետ կապված:

Առաջին իսկ օրը կրկին բարձրացան տարրական դեղորայքի գնման հարցեր (պահանջում էին, որ ներարկումների համար անհրաժեշտ և այլ դեղամիջոցներ Զավենը գնի իր միջոցներով (խոսքը չի գնում հորմոնալ և քիմիո թերապիայի մասին)), որոնց կապակցությամբ կրկին ծավալվեց առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ երկար քննարկում, որի արդյունքում ինձ տեղեկացրին, որ հարցը քննարկվել է «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնի հետ և նման հարցեր այլևս չեն բարձրացվի: Սակայն այսօր (26.03.2019) առավոտյան Զավենին ներայացրեցին նախորդ ութ օրերի համար պալատի վճարման հաշիվ՝ հայտնելով որ իրենց մոտ կարգի համաձայն ամեն շաբաթ պետք է վճարվի պալատի գումարը: Տնօրենի հետ քննարկումը չօգնեց:

Հիշյալ կենտրոնում նաև նախազգուշացրեցին, որ Զավենի երիկամի խնդիրը պետք է լուծել, քանի որ դա լուրջ խոչընդոտ է մյուս բուժումն ստանալու հարցում և կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Երիկամի հետ կապված վերջին օրերին կատարված հետազոտությունների արդյունքում այսօր մասնագետները փաստեցին, որ առկա է երիկամի թրոմբոզ և այն 90% ով չի սնուցվում (այսինքն նախորդ բուժումն ապարդյուն էր):

Ինչ վերաբերում է այժմ Զավենին անհրաժեշտ հորմոնալ և քիմիո թերապիային, ապա «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնում ի սկզբանե հայտնել էին, որ այդ անհրաժեշտ դեղորայքը կենտրոնը չունի, չի տրամադրում և Զավենը պետք է ինքնուրույն հայթայթի այն: Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում ինձ հայտնեցին որ այդ հարցով նախարարությունը ևս չի կարող օգնել:

Նախորդող օրերի համար անհրաժեշտ դեղամիջոցները որոնք կբավարարեն ևս մի քանի օրվա համար ձեռք են բերվել Զավենի ընկերների համատեղ միջոցներով, որոնք ևս սպառվել են:

Հիմա տեսնում եմ, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից այսօր բարձրացված հարցի կապակցությամբ ինչ-որ աղմուկ է առաջացել, ընդ որում՝ հարցը բարձրացրել է առողջապահության նախարարը՝ հավաստիացնելով որ Զավենն այժմ ստանում է պատշաճ բուժօգնություն՝ տպավորություն ստեղծելով, որ այժմյան բուժումը հենց առողջապահության նախարարության ջանքերի արդյունքն է, սակայն վերը արդեն նշեցի թե ինչ հանգրվանում է Զավենի բուժումը, կոնկրետ վերջին օրերի Զավենի բուժման համար դեղորայքն ով է հայթայթել և որ այժմ նույնիսկ պալատի վճարի հարցը նորից կանգնած է Զավենի առջև վճարման թղթիկի տեսքով: Բացի դրանից, կցանկանայի հասկանալ, թե արդյոք այն պատասխանը որ առողջապահության նախարարության ներկայացուցիչը ինձ տվել է կապված «Յոլյանի» անվան բժշկական կենտրոնում անհրաժեշտ դեղորայքի հետ, որի հարցում մեզ չեն օգնելու սուտ է, թե համապատասխանում է իրականությանը: Եթե ճիշտ է, ապա անհասկանալի է նախարարի անհանգստությունը: Հասկանալի կլիներ, որ որպես ոլորտի պատասխանատու նրա մտահոգութայն կենտրոնը լիներ այս հարցը (հատուկ նշեմ, որ ես չեմ պնդում, որ առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է լուծել բոլոր նման խնդիրները), սակայն այդ պարագայում այդ մտահոգությունների արտահայտման ոչ լավագույն ոչ էլ պատեհ հարթակն է ֆեյսբուքյան տիրույթը: Իսկ եթե այս աղմուկի հիմնական շարժառիթը առանց միջոցների խտրության իշխանության «բարի համբավի» պաշտպանությունն է, ապա շատ ցավալի երևույթ է դա և շատ ցավալի հետևանքների տանող:

Եվ առհասարակ խորհուրդ կտամ ինչպես նման հրապարակումների հեղինակներին այնպես էլ դրանց շրջանակներում ինքնադրսևորման լավագույն առիթ և հնարավորություն դիտարկողներին մի փոքր զսպվածություն, սառը դատողություն, ինչպես նաև ինքնաքննադատական մոտեցում դրսևորել և այդ ամենը մարդու՝ տվյալ դեպքում Զավենի իրավունքների և արժանապատվության նկատմամբ նվազագույն հարգանքի շրջանակներում:

Իսկ նրանց, որոնք հանդես են գալիս «իշխանությունների» պաշտպանի դերում՝ այս հարցը վերածելով իշխանություն-ընդդիմություն հակամարտության, դեռ մի բան էլ մեղադրանքներ ներկայացնելով Զավենի շահերի պաշտանությունն իրականացնող փաստաբանիս (վստահ եմ դրանց ողջ լրջությունն ու դրա համար պատասխանատվությունը չգիտակցելով), խորհուրդ կտամ պետության, քաղաքականության և իրավունքի վերաբերյալ տեսական գիտելիքները խորացնելու անհրաժեշտությունը չփոխարինել իրենց քաղաքական հայացքները կյանքի և առողջության համար պայքարող մարդկանց վզին փաթաթելու «սուրբ» առաքելությամբ:

Այսօր Զավենը պետության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում գտնվում է ծանր առողջական վիճակում՝ արդեն մեկ տարի չկարողանալով գլուխ բարձրացնել մեկը մյուսի ետևից առաջացող խնդիրներից: Նա վնասվածքներից հետո դարձել է անաշխատունակ, սնանկացել է: Ոստիկանության դեմ ներկայացվել է հայցադիմում սակայն դատարանը վարույթ չի ընդունել իր փոխհատուցման պահանջը, իսկ ոստիկանության ներկայացուցիչը խրոխտ պնդումներ է անում այն մասին որ ոստիկանության հատուկ միջոցների կիրառումը իրավաչափ էր և այդ գործընթացը դեռ երկար տարիներ կտևի հայաստանյան արդարադատության տեմպերով և պայմաններում:

Իսկ գործադիր իշխանությունը բացի 2018 թվականի հունիսին Վարչապետի ֆոնդից հատկացված երկու միլիոն դրամ օգնությունից (սա ինչ վերաբերում է այն հայտարարությանը թե մեծ գումար է հատկացվել Զավենին Վարչապետի ֆոնդից) այլ միջոց կարծես չի պատրաստվում ձեռնարկել: Սակայն ականատես ենք «իշխանության» «բարի համբավի» բյուր մարտիկների ինքնադրսևորման:

Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Երևանում մեքենաներ են բախվել Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Ռուսաստանը Մերձավոր Արևելքի պшտերազմի միակ հաղթողն է. Եվրոպական խորհրդի նախագահ IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Ուկրաինայի հակամարտnւթյան կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան. Պեսկով Թուրքիայի օդային տարածքի խախտnւմն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին Կրեմլում հայտարարել են Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը օգնելու պատրաստակամության մասին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Սպիտակ տունը կաջակցի Իրանի նոր առաջնորդի uպանությանը, եթե նա զիջnւմների չգնա. The Wall Street Journal Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Լևոն Արոնյանը կարող է 2-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը Ինչի՞ համար են խցիկները, որտեղ բացակայում են արտաքին գրգռիչները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՄԱՐՏԻ). Հացադուլ Երևանի Ազատության հրապարակում, փոփոխություններ արտակարգ դրության մասին հրամանագրում. «Փաստ»Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Հրդեհ՝ Կարբիի ձորում Նախիջևանի ԻՀ Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով Իրանի ՌՕՈՒ-ն hարվածել է Իսրայելի հյուսիսում գտնվող վшռելիքային ենթակառnւցվածքներին Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ»Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանԻրանի իշխանությունները հայտարարել են նավթամբարներին hարվածներից հետո իրավիճակի կայունացման մասին 2025-ին քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ Բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպшնության դեպքը Շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ դադարում են ճանաչել կապն իրենց անցյալի հետ. «Փաստ»Իրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Իրանում աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ․ NYT«Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Արտաշատում պայմանագրային զինծառայող, երկվորյակ եղբայրներից մեկի մոտ եղել է դшնшկ, մյուսի մոտ՝ կաթnցիչԱյլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են՝ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դրդումով․ Արտաքին հետախուզության ծառայություն Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ