Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարվել է Կիզիլորդինսկի մարզում: Ինչպես փոխանցում է Tengrinews.kz կայքը՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը, դեպքի վայրից հաղորդվող նախնական տվյալներով՝ զոհեր կան:
Տուժածների թիվն ու վիճակը ճշտվում է: Ուղղաթիռն ընդգրկված է եղել 4 ռազմական ուղղաթիռից կազմված շարասյան կազմում, որոնք Ակտաու քաղաքից ուղևորվելիս են եղել Շիմկենտ:
Թռիչքներն իրականացվում էին հատուկ ստորաբաժանումների ուսումնավարժանքների շրջանակներում, որոնք անցկացվում են «մութ ժամանակ և բարդ օդերևութաբանական պայմաններում»:
Ղազախստանի ՊՆ-ն ՆԳՆ-ի հետ համատեղ հետաքննում է ավիավթարի հանգամանքներն ու պատճառները: ՆԳՆ տվյալներով՝ վթարվել է Մի-8 ուղղաթիռ, որն անհայտ պատճառներով հանկարծակի ընկել և բռնկվել է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



