G20-ի ժամանակ կատուներն Օբամայից եւ Պուտինից երկու քայլ այն կողմ ծաղիկներն են հոտոտում (տեսանյութ)
ՎԻԴԵՈԹուրքական Անթալիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի ընթացքում երեք կատուներ բեմ են բարձրացել: Այս մասին գրում է բրիտանական Independent-ը:
«G20-ի ամենաուժեղ պետությունների առաջնորդներից՝ Բարաք Օբամայից եւ Վլադիմիր Պուտինից, ուշադրությունը շեղվեց»,- գրում է պարբերականը:
Լրագրողները տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել Twitter-ում: Երկու կատուներ շարժվում են բեմի երկայնքով, այնուհետեւ մեկը կանգ է առնում՝ անկյունում դրված ծաղիկները հոտոտելու համար: Մի քանի վայրկյան անց նրանց է միանում նաեւ երրորդ կատուն:
«Այս կատուներն աշխատում են անվտանգությունում: Նրանք իրենց հետ նանոխցիկներ ունեն»,- սկսել են կատակել Twitter-ի օգտատերերը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



