«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2014-15 թթ.-ին, նախնական տվյալներով, պետությանը պատճառել է 135 մլն դրամի գույքային վնաս, հարուցվել է քրգործ. ՊՎԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լուսանշան» ՊՈԱԿ-ում 2014-2018 թթ. ընթացքում իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ի կողմից պետությանը պատճառվել է 209.787.000 ՀՀ դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Պետական վերահսկողական ծառայությունից:
«ՊՈԱԿ-ում ՊՎԾ-ի կողմից իրականցված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2014-2015 թվականների գործունեության ընթացքում նախնական տվյալներով պետությանը պատճառվել է շուրջ 135.000.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:
Ներկայացված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,-ասված է հարցման պատասխանի մեջ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



