Հրշեջները մարել են Շիրակամուտ գյուղից Չիչխանավանք տանող ճանապարհին բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 28-ին, ժամը 14:38-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է խոածածկ տարածք՝ տարածվելով դեպի հարակից անտառը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:56-ին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Շիրակամուտ գյուղից Չիչխանավանք տանող ճանապարհին այրվել են խոտածածկույթ՝ մոտ 2 հա և ինքնաշեն տնակ՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ




