Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի մի շարք նահանգներում անցյալ շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցչին:
Նախօրեին Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը տեղեկացրել էր 25 զոհի մասին: Նշվում է, որ 21 մարդ մահացել է Ֆարս նահանգում, 7-ը՝ Գոլեստանում, 5-ը՝ Մազենդերանում, 3-ը՝ Հյուսիսային Խորասանում, 2-ը՝ Կոհգիլույե և Բոյերահմեդում, մեկը՝ Քերմանշահում, մեկը՝ Խուզիստանում, երկուսը՝ Լորեստանում, ևս մեկը՝ Համադանում և ևս մեկը՝ Սեմնանում:
Ջրհեղեղի պատճառով, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, Իրանի մի շարք շրջաններում ճանապարհները լվացվել են, վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



