Գարնանային ու ծաղկաբույր. Աննա Դովլաթյանի նոր թրենդային look-ը
ԼԱՅՖ
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը շարունակում է հետևորդներին հիացնել իր նուրբ ճաշակով ու գեղեցիկի ընկալումներով։ Աննայի ինստագրամյան էջն ավելի քան գարնանային ու գունեղ է։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցով արևոտ տրամադրություն է փոխանցել երկրպագուներին։ Դերասանուհին կրում է վառ վարդագույն պիջակ դասական տաբատի հետ։ Աննան կերպարն ամբողջացնելու համար դրանք համադրել է սպորտային սև կոշիկների հետ, ինչը վերջին շրջանում նորաձևության մեջ շատ ակտուալ է։ Սպորտային կոշիկների ամենատարօրինակ ու հետաքրքիր համադրությունը ստացվում է հենց պիջակների հետ, քանի որ սպորտային կոշիկները պարզեցնում են տեսքը, այդ պատճառով էլ շատ կարևոր է ստանալ ճիշտ համադրություն: Աննային, վստահաբար, դա հաջողվել է։


1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ




