Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը երև­ա­նյան ձև­ով.ռու­սա­կան մա­մու­լի ար­ձա­գան­քը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

kp.ru-ն ««Ժողովրդավար» Փաշինյանը փորձում է ապօրինաբար նստեցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում ի ցույց են դնում, թե ինչպես կարելի է օրենքին հետադարձ ուժ տալ: 2018 թվականի հուլիսի 28-ին Հայաստանում ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն ութ ամիս է՝ նախնական կալանքի տակ է: Ի սկզբանե նրա ձերբակալությունը և նրան ներկայացված՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը այն մտքին էին հանգեցնում, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ուղղակի վրեժ է լուծում: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ի անկարգություններին, որոնք Քոչարյանը ճնշել է բավականին կոշտ միջոցներով: Նշյալ կասկածները ժամանակի ընթացքում հաստատվեցին փաստերով: 

Յութուբում հայտնվեց Փաշինյանի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավարի հեռախոսազրույցների գաղտնալսումները: Այդ զրույցներից անվերապահ հետևում է, որ հենց Փաշինյանն է հրաման տվել՝ ինչ գնով էլ լինի՝ «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին: Այնինչ նախկին նախագահի ձերբակալությունից անմիջապես հետո հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ոչ միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, այլ նաև Հայաստանի և օտարերկրյա իրավապաշտպանները: Բայց Երևանում այսամենին ոչ մի ուշադրություն չդարձրեցին: 

Փաշինյանի կամքով Հայաստանի իրավապահները մի շարք խախտումներ են կատարել: Օրինակ, նրանք թքած ունեցան նախագահի անձեռնմխելիության մասին սահմանադրական դրույթի վրա: Չէ՞ որ Հայաստանում օրենքը հետադարձ ուժ չունի, այնինչ քրեական հոդվածը, որով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտին կատարված գործողությունների համար, ուժի մեջ է մտել 2009 թվականին: Ավելին, Քոչարյանի ընտանիքի անդամների դեմ պաշտոնական լրատվամիջոցներով իրականացվում է քարոզչական արշավ, նախկին նախագահի ընտանիքի անդամների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, սպառնալիքներ են հնչում բոլոր նրանց հասցեին, ովքեր փորձում են պաշտպանել կալանավորվածին: Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է նախնական կալանքի վայրում, լրիվ համապատասխանում է ԵԽԽՎ 1900 բանաձևի հիմնական պահանջներին, որպեսզի ճանաչվի քաղբանտարկյալ: Նա ազատությունից զրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված երաշխիքների խախտմամբ: Քոչարյանը քաղաքական նկատառումներով է ձերբակալված, անկախ կոնկրետ իրավախախտումից: Նա, ի վերջո, կալանավորված է դատարանի ակնհայտ անարդար որոշման արդյունքում: «Ժողովրդավար» Փաշինյանը «ձեռք է բերել» իր սեփական քաղբանտարկյալին: Ահա այսպիսին է ժողովրդավարությունը երևանյան ձևով:

Կամո Խաչիկյան

Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները