Սեւ ծով մտնող ՆԱՏՕ-ի նավերը հայտնվել են տեսանյութում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել Է Սեւ ծով մտնող ՆԱՏՕ-ի նավախմբի տեսանյութը: Տեսագրության մեջ երեւում Է, թե նավերն ինչպես են անցնում Բոսֆորի նեղուցը եւ ուղղություն վերցնում դեպի Սեծ ծով: Դրանց ուղեկցում Է Թուրքիայի առափնյա պահպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտի 28-ի երեկոյան Նիդեռլանդների, Կանադայի եւ Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերը հասել են Սեւ ծով: Ջրատարածք են մտել «Էվերթսեն» Էսկադրային ականակիրը, «Տորոնտո» եւ «Սանտա Մարիա» ֆրեգատները՝ թուրքական «Գելիբոլու» ֆրեգատի ուղեկցությամբ:
Նավերը ժամանել են մասնակցելու «Ծովային վահան» վարժանքներին՝ Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերների հետ: Ապրիլի 1-ին նավերը կկառանվեն Օդեսայի նավահանգստում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



