Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Սարգսյանը, Վիգեն Ստեփանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Շաքե Թուխմանյանը, Ժան և Արման Նշանյանները նոր՝ «Քարտ բլանշ» ֆիլմում. մանրամասնում է սցենարիստը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

«Կյանքը շարունակ նորանոր փորձությունների է ենթարկում մեզ: Մենք կատարում ենք մեր ընտրությունը և կյանքը շարունակում է իր ճանապարհը` մեզ հրամցնելով մեր ընտրության պտուղները: Բայց ժամանակ առ ժամանակ կյանքը նաև քարտ բլանշ (carte blanche) է տալիս` հնարավորություն ընձեռելով ուղղել սխալներն ու ամեն ինչ սկսել նորից»… Այս խոսքերով սկսեց մեզ հետ զրույցը սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը՝ նոր բազմասերիանանոց գեղարվեստական ֆիլմի մանրամասները վստահելով Aysor.am-ին:

-Աստղիկ, ինչո՞ւ հենց «Քարտ բլանշ», ինչի՞ մասին է ֆիլմը: 

-24 մասից բաղկացած այս հեռուստատեսային ֆիլմը սիրո, ընկերության, դավաճանության, մարդկային ամենապարզ և ամենաբարդ փոխհարաբերությունների մասին է: Կերպարներից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ ճակատագրական սխալ ունի կատարած, որի պատճառով կյանքն այնպես չի ընթացել, ինչպես ինքը կուզեր: Նրանցից յուրաքանչյուրը քարտ բլանշի հնարավորության մասին է երազում, հույսով, որ վերջապես իր կյանքը կդասավորի այնպես, ինչպես երազել է իր պատանեկան մաքուր երազներում… Եթե մի բանի մասին շատ ես երազում, այն անպայման իրականություն է դառնում: Հերոսներից մեկը`Արիս Առնաուտյանը՝ մարդ, ում պատճառով սկսվեց այս պատմությունը, մարդ, ով կազմակերպեց սեփական մահը, որպիսի դրա միջոցով իր մերձավորներին ստիպի ապրել կատարսիս և ինքնամաքրվել՝ ի վերջո դառնում է այն մարդը, ով նրանցից յուրաքանչյուրին, այդ թվում նաև իրեն, հնարավորություն է ընձեռում օգտագործել ստացված քարտ բլանշը:

-Եվ ո՞վ է մարմնավորում Արիս Առնաուտյանին:

-Այդ կերպարը մարմնավորում է Վիգեն Ստեփանյանը: Չեմ թաքցնի, գրվելիս ուրիշ դերասան եմ նկատի ունեցել, սակայն հետագայում համագործակցությունը չստացվեց և կերպարը մարմնավորելու համար հրավիրվեց Վիգեն Ստեփանյանը: Շատ կարևորագույն կերպար է այս պատմության մեջ, ում ընտրությունը բավականին բծախնդրորեն է կատարվել:

-Է՞լ ովքեր են ներգրավված դերասանական, ստեղծագործական կազմում:

- Ֆիլմի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, ով նաև բեմադրող օպերատորն է: Հրաշալի դերասանական կազմ է ընդգրկված: Այսպիսի կազմի մասին կերազի ցանկացած կինոարտադրող: Նրանք բոլորն էլ պրոֆեսիոնալ դերասաններն են: Թվարկել մի քանիսի անունը, չասելով մյուսներինը` անհնար է: Այնպես որ ձեր թույլտվությամբ կցանկանայի բոլորի անունները տալ:

-Իհարկե, շատ ավելի լավ:

-Ժան,Շաքե, Արման Նշանյաններ, Սամվել Սարգսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Վիգեն Ստեփանյան, Վիվյեն Բաստաջյան, Արսեն Գրիգորյան, Գայանե Բալյան,Նարինե Սուլթանյան, Աննա Գրիգորյան, Հովակ Գալոյան, Հայկ Սարգսյան, Ստեփան Ղամբարյան, Էվա Խաչատրյան, Սուրեն Առուստամյան, Սաթենիկ Հազարյան,Սուրեն Թումասյան: Նրանք այն դերասաններն են, ովքեր խաղում են ֆիլմում՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հատվածում: Ամերիկյան հատվածի դերասանական կազմը փոփոխությունների է ենթարկվել, վերջնական կազմից հստակ տեղյակ չեմ… Ասեմ, որ մեր ֆիլմի պատմության կորիզը չորս ընկերներ են: Նրանք միասին են մեծացել` նույն բակում, ավելին՝ մեծանալով նրանք չեն բաժանվել, շարունակել են շփվել, ընկերություն անել: Նրանցից երկուսը, որոնց մարմնավորում են Սամվել Սարգսյանը և Վիգեն Ստեփանյանը, խոշոր բիզնեսմեններ են, Ժան Նշանյանը մարմնավորում է ԱԱԾ-ի գնդապետ Հայկ Ամիրխանյանին, Շաքե Թուխմանյանի հերոսուհին` Շաքե Մելիք-Ադամյանը, իր սեփական բանկն ունի: Ռուդոլֆ Ղևոնդյանը ոստիկանության գնդապետ է, Արման Նշանյանը` Ամերիկյան հետախուզության կապիտան, ով Հայաստան է գալիս հատուկ հանձնարարությամբ և, փաստորեն, նրա օգնությամբ էլ բացահայտվում է այս ամբողջ պատմությունը:

-Որքան հասկացա, ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում, այո՞:

-Նկարահանումների մեծ մասը` ֆիլմի 75 տոկոսը, արդեն նկարահանվել է Հայաստանում, իսկ 25 տոկոսը այս պահին նկարահանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Ամեն մի ծնունդ նախապատմություն ունի: Հետաքրքիր է, ինչպե՞ս, ե՞րբ ծնվեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

-Թե երբ է ծնվել ֆիլմի գաղափարը, թերևս, կարողանան պատասխանել Ժան, Շաքե և Արման Նշանյանները: Սցենարիստին, սովորաբար, հրավիրում են նախագծին միանալ, երբ արդեն հստակ պատկերացնում են, թե ինչ են պատվիրելու: Ժան և Արման Նշանյանների կողմից ինձ պատմվել է փոքրիկ մի պատմություն` մոտավորապես երկու սերիայի սահմաններում: Հենց այդ պատմության հիման վրա էլ ստեղծվել է 24 սերիայից բաղկացած հեռուստաֆիլմի սցենարը:

-Սա կարելի՞ է սերիալ կոչել:

-Ավելի շատ իր ֆորմատով հեռուստատեսային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է, այնպիսին, ինչպիսին «Գարնան 17 ակնթարթն» էր կամ «Նորին գերազանցության համհարզը»:

-Մեծամասամբ, ֆիլմերը «մեսիջ» են ունենում: Ո՞րն է այս ֆիլմի ասելիքը:

-Ամենաառաջին հարցին պատասխանելիս այս հարցին էլ մասամաբ անդրադարձա… Փող, հարստություն, մեծ հնարավորություններ, իշխանության, թվացյալ ամենակարողության զգացողություն, որոնց արդյունքում սկսում ենք կորցնել այն ամենակարևոր բաները, որոնք մարդուն արժեք ու տեսակ են տալիս: Մեր ֆիլմի հերոսներն այդպիսի ապագայի մասին չէին երազել ու ահա մի օր նրանք հասկանում են, որ այն, ինչ իրենց «վերև» է բարձրացրել, այսօր անդունդ է նետելու: Նրանցից յուրաքանչյուրը երազում է սպիտակ էջի` քարտ բլանշի մասին, որը հնարավորություն կտա ամեն ինչ շտկել: Այս պատմության մեջ դա նրանց հաջողվում է: Սակայն, ինչպես նշում է հերոսներից մեկը՝ պետք է արժանի լինել քարտ բլանշին:

-Աստղիկ, կայքերից մեկում կարդացի, որ ըստ ռեժիսորի՝ ֆիլմի հերոսը մոտեցվել է Վանո Սիրադեղյանի կեպարին: Նման բան կա՞:

-Որպիսի կարողանանք ասել, որ հերոսը նմանեցվել է ինչ-որ կերպարի, պետք է ուսումնասիրել այդ կերպարի կենսագրությունը, գործունեությունը: Ես նման բան չեմ արել և նման խնդիր էլ չի եղել: Պատմված պատմության մեջ կար դետալ, ընդամենը փոքրիկ, հավաստի դետալ, որը մեր ֆիլմում, սակայն, բոլորովին այլ լուծում է ստացել:

-Այս ֆիլմը կարծեք թե քաղաքական ենթատեքստ ունի: Չկա՞ մտավախություն, որ այն կընդունվի ժողովրդի, բայց ոչ իշխանության կողմից: Չէ՞ որ, որքան հասկացա, բավական նուրբ «լարեր» են շոշափվում:

-Մենք հատուկ քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմ չենք նկարել: Գուցե լինեն թեմաներ, որոնք ինչ-որ մեկին դուր գան, ինչ-որ մեկին` ոչ, բայց դա մեր կյանքն է: Ես պիես ունեմ Համազգային թատրոնում` «44 աստիճանի վրա», որի թեման արտագաղթն է` Հայաստանում իշխանությունների համար ամենատհաճ թեման: Եվ ի՞նչ: Ներկայացումն արդեն 12 տարի է խաղում են: Ի վերջո, չմոռանանք, որ արվեստը պետք է ամենակարևոր հարցերին պատասխանելուց բացի նաև ամենակարևոր հարցերը բարձրաձայնի:

-Ե՞րբ սպասենք ֆիլմի պրեմիերային, ո՞ր հեռուստաալիքով:

- Որքանով ես եմ տեղյակ, Ֆիլմի ցուցադրությունը կսկսվի փետրվարին: Թե որ հեռուստաընկերությամբ կցուցադրվի՝ կասի պրոդյուսերը, ես այդ հարցի պատասխանը չգիտեմ:

Նելլի Մարգարյան

 

Ինչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ