Մասնագետները եզրակացություն են ներկայացրել Եթովպիայում Boeing 737-ի կործանման պատճառների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթովպիայում շաբաթներ առաջ կործանված Boeing 737 Max-ի վթարի հետաքննությամբ զբաղվող մասնագետները նախնական եզրակացություն են ներկայացրել, որի համաձայն՝ նախքան ընկնելն խափանվել է օդանավի վայրէջքը կարգավորող համակարգը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրահանգման մասնագետները եկել են ինքնագրիչ սարքերն ուսումնասիրելուց հետո: Նախկինում փորձագետները ենթադրում էին, որ այդ համակարգը կարող էր վթարի պատճառ դառնալ, սակայն ապացույցներ չունեին:
Այժմ զեկույցի համաձայն նրանք վստահ են, որ այդ համակարգն առնվազն միացել է: Այդ մասին հուշում է օդաչուներից մեկի վերջին խոսքերը, որոնք ձայնագրվել են կապի խափանումից առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



