Սլովակիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։ Այս մասին հայտնում է տեղի Dennik N պարբերականը։ Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։
Չապուտովային հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Շարոշ Շեֆչովիչը, նա հավաքել է մոտ 42 տոկոս ձայն։
Ընտրողների մասնակցությունը երկրորդ փուլում եղել է առնվազն 42 տոկոս (առաջին փուլում՝ մոտ 49 տոկոս)։ Դա պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է։
Պետության 5-րդ ղեկավարը լիազորությունները կստանձնի հունիսի 15-ին։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



