Գարնանային ու ծաղկաբույր. Աննա Դովլաթյանի նոր թրենդային look-ը շատ աղջիկների նախանձը կշարժի
ԼԱՅՖԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը շարունակում է հետևորդներին հիացնել իր նուրբ ճաշակով ու գեղեցիկի ընկալումներով։ Աննայի ինստագրամյան էջն ավելի քան գարնանային ու գունեղ է։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցով արևոտ տրամադրություն է փոխանցել երկրպագուներին։ Դերասանուհին կրում է վառ վարդագույն պիջակ դասական տաբատի հետ։ Աննան կերպարն ամբողջացնելու համար դրանք համադրել է սպորտային սև կոշիկների հետ, ինչը վերջին շրջանում նորաձևության մեջ շատ ակտուալ է։ Սպորտային կոշիկների ամենատարօրինակ ու հետաքրքիր համադրությունը ստացվում է հենց պիջակների հետ, քանի որ սպորտային կոշիկները պարզեցնում են տեսքը, այդ պատճառով էլ շատ կարևոր է ստանալ ճիշտ համադրություն: Աննային, վստահաբար, դա հաջողվել է։



1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



